A
A
Պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին. artsakh.tv (տեսանյութ)
Վերջին օրերին արցախյան թեմատիկայով բավական հետաքրքիր զարգացումներ գրանցվեցին, որոնք մի տեսակ 2-րդ պլանում մնացին ներարցախյան զարգացումների ակտիվ լրահոսի ֆոնին: Դա սակայն, չի նվազեցնում հնչած հայտարարությունների և դրանց արձագանքների կշիռը: Երևանը վերջին շրջանում ավելի համառ ու հստակ պնդում է՝ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Խնդրի կարգավորմանը ներգրավված միջազգային կենտրոններն էլ ավելի բաց տեքստով նշում են, որ իրենք դեմ չեն: Բաքվի պատասխանը, ինչպես միշտ, առաջնագծում է գրանցվել՝ հերթական դավադիր կրակոցի տեսքով: