Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Քաղաքականություն
nik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Tass-ը։ «Այո»,-համապատասխան հարցին պատասխանել է Զ. Մնացականյանը։ Վերջինս, սակայն, չի պարզաբանել վարչապետի այցի ծրագիրը։ Նշենք, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, որին մտադիր են ներկա գտնվել մի շարք համաշխարհային առաջնորդներ։