Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում շարունակվում են ցույցերը (տեսանյութ)

Քաղաքականություն
Regionvv-Capture

Էջմիածնում շարունակվում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համակիրների և նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը, մի կողմն իր աջակցությունն է հայտնում գործող քաղաքապետին, մյուս կողմն էլ արտահերթ ընտրություններ է պահանջում, նրանց բաժանում է ոստիկանության աշխատակիցների կազմած պատնեշը։ «Էջմիածնեցիները ցանկանում  են փոփոխություններ քաղաքում, թավշյա հեղափոխությունը տվեց իր արդյունքը, մարդիկ կարողանում են ազատ արտահայտել իրենց կամքը»,- նշում է քաղաքապետի հրաժարակաը պահանջողներից մեկը։ Այստեղ է նաև Կարեն Գրիգորյանը, որը փաստացի մնացել է շրջափակման մեջ։ Նա իր համակիրներին կոչ արեց անպայման գալ հրապարակ․ «Նահանջի տեղ գոյություն չունի ինձ համար, նահանջ բառը հանած է իմ մտքից»։ Էջմիածնի քաղաքապետը լրագրողներին հայտնեց, որ մինչև հունիսի 20-ը ամենօրյա ցույցեր են անցկացնելու։ Կարոն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել քաղաքում առաջածաց իրավիճակին և իրենց օրինական հավաքը հրապարակում անցկացնելու հնարավորություն տալ։