Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈւՄ

Սպորտ

Վաղը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում է թեքվանդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքականը: Հայ մարզիկներից Պեկինում ելույթ կունենա 54կգ քաշային Սուրեն Սարգիսովը, 62կգ Անդրեյ Աղասարյանը, 67կգ Լեւոն Փաշաբեզյանը, 72կգ Արթուր Ռուբենյանը, 78կգ Արման Երեմյանը, 84կգ Արամ Սահակյանը:

Հավաքականը Չինաստան է մեկնել թեքվանդոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ, իսկ գլխավոր մարզիչն Է Գեւորգ Դանիելյանը, որին օգնում է Զորայր Մեկինյանը: