Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլորը հավասար են օրենքի առաջ. Փաշինյանը՝ նախկին նախագահների մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hraparak

Բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ իրավապահների բացահայտումները հասնեն նաեւ Հայաստանի նախկին նախագահներին: «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Կապ չունի՝ հետաքննությունն ուր կհանգեցնի, դրանից վերաբերմունքը չի փոխվի, եթե կառավարությունը տեսնի սպառնալիք, իհարկե, օրենքով և սահմանված կարգով իր ձևերով նա իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի, բայց այս պահին ես կարծում եմ, որ նման միջամտության կարիք չկա »: