Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանցից հինգերորդը, ում մարմինը կհանգչի Պանթեոնում (տեսանյութ)

Քաղաքականություն
makron

Հարյուրավոր մարդիկ  Փարիզում հարգանքի տուրք են մատուցում Օսվենցիումը վերապրած, պետական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան Սիմոնե Վեյլի /  Simone Veil/ հիշատակին, որը կյանքից հեռացել է  մեկ տարի առաջ՝ 89 տարեկան հասակում։  Նրա մահը նախորդ տարի համարվել էր տարվա ամենատխուր իրադարձություններից մեկը, քանի որ տարիներ շարունակ  ֆրանսիացիների համար նա ամենաժողովրդական եւ  ամենավստահելի հանրային գործիչներից մեկն էր։  1979թ-ին  նա  դարձել է Եվրոպական խորհրդարանի առաջին ընտրյալ նախագահը եւ ղեկավարել երեք տարի։ Այսօր Սիմոնե Վեյլի եւ նրա ամուսնու՝ քաղաքական գործիչ Անտուան  Վեյլի   մարմինները ամփոփվեցին   Փարիզի Պանթեոնում , որը դարձել է ազգային մեծերի հանգստարանը։ Փարիզի Սբ Ժենեևի տաճարը պանթեոնի է վերածվել  1791 թ-ին։ Նա հինգերորդ կինն է, ում մարմինը կհանգչի Պանթեոնում։ Նրա մահվանից հետո մոտ 230000 ստորագրություն է հավաքվել, տարբեր գործիչներ են դիմել Ֆրանսիայի նախագահին, որպեսզի թույլատրվի նրան վերահուղարկավորել Պանթեոնում։ Նրա ամուսինը՝  Անտուան Վեյլը մահացել է ավելի վաղ՝   2013թ  ապրիլի 12-ին։   Սիմոնե Վեյլի լուսանկարը՝  Մարի -Լան Նգույենի / Marie-Lan Nguyen/