A
A
Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։ Արթուր Դավթյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե՞ չի պատրաստվում արդյոք հրաժարական տալ, ասել է. «Ոչ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»: «Բոլորի աշխատանքում թերացումներ կան, և դատախազությունն ամեն օր իր աշխատանքը ավելի կատարելագործելու և զարգացնելու անհրաժեշտություն ունի»,– հավելել է հանրապետության գլխավոր դատախազը: