A
A
«Բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային». Կարպիս Փաշոյանը դիմում կգրի (տեսանյութ)
Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ: