Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledսասա

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով Քոչարյանի նկատմամբ պատվեր է կատարվում. «Ես իմ մտքում պատկերացում ունեմ՝ ում պատվերն է, բայց չեմ բարձրաձայնի»: Նրա խոսքով Ռոբերտ Քոչարյանին մեղադրող կողմը որևէ հիմնավոր կասկած չի ներկայացրել. «Որպես հիմնավոր կասկած բերվում է մի հանգամանք, որ իքսը դեպքերից տասը տարի հետո ցուցմունք է տվել, որ մեկը իրեն պատմել է, որ կրակոցներ են հնչել, սրանով հիմնավորվում է, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը»: Ըստ Ռուբեն Սահակյանի պաշտպանական մարտավարություն մշակելու հնարավորություն չեն ունեցել: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից մյուսը՝ Արամ Օրբելյանը գործի մանրամասները թեև չի ներկայացնում, սակայն պատմում է վերջին օրերի քրոնիկոնի մասին: «Խնդրեցինք, որ նիստը մի փոքր ավելի ուշ մեկնարկի, սակայն չհամաձայնեցին, փաթեթը շատ մեծ էր, նախապատրաստվելը բարդ էր»: Պաշտպանի խոսքով հասկանալի չէ մեղադրանքը. «Ընդհանուր բաներ են գրած, կոնկրետություն չկա, ոնց որ ասես այս մարդը վատ բաներ է արել ու վերջ»: Արամ Օրբելյանն անդրադառնում է նախագահական անձեռնմխելիության դրույթին. «Խոսքը վերաբերվում է ոչ թե պատասխանատվության ենթարկելուն, այլ ընդհանրապես քրեական հետապնդում հայտարարելուն»: Պաշտպանները շեշտում են, որ որոշումն ապօրինի է և բողոքարկվելու է: Լրագրողներից մեկը պաշտպաններից հեաքրքրվեց՝ ադյո՞ք ոչ հիմնավոր մեղադրանքի դեպքում Քոչարյանին արդարացնելը հեշտ չպիտի լիներ. «Եւ այո և ոչ»,- ասում է պաշտպան Արամ Օրբելյանը Ռուբեն Սահակյանի կարծիքով էլ Քոչարյանին արդարացնելը շատ բարդ է լինելու. «Այնքան պարզունակ է իրավական անգրագիտությունը, ակնհայտ արդարացնող փաստերն ուղղակիորեն չեն ընդունվելու և մերժվելու են, մի դեպքում կարող է հեշտ լինել, եթե Փաշինյանը միջամտի. Օրինակ գլխավոր դատախազին ասի՝ ավելի մանրամասն զբաղվեք»: Երկրոդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի խոսքով մարտի մեկի համար մեղքը բարդելու համար Ռոբերտ Քոչարյանը շատ լավ թիրախ է. «Իբր ստեղծել էին հասարակության շրջանում ալիք, որ Քոչարյանն է մեղավոր, հասարակությունը դարձել է պրիմիտիվ պրոպագանդայի զոհ, ես համոզված եմ, որ դեռ շատ մանրամասներ են բացահայտվելու, որոնցից շատ կզարմանաք»: