A
A
Քոչարյանի կալանքի մասին որոշումը՝ երկուշաբթի (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունն ավարտվել է։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ օգոստոսի 13-ին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ իրենց բերած փաստարկները բավարար են, որպեսզի ՀՀ 2-րդ նախագահն ազատ արձակվի։ Օրբելյանը նշում է, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու նույնիսկ կարիք չկա։ Նա նիստի ընթացքի մանրմանասները չբարձրաձայնեց, քանի որ, ինչպես նշել է նախկինում, այս պահին դրա իրավունքը չունի։ Լրագրողները նրանից հետաքրքվեցին, թե արդյո՞ք Քոչարյանը չի բողոքել մեկուսարանի պայմաններից, Օրբելյանը պատասխանեց, որ առանձնակի դժգոհություններ 2-րդ նախագահը չունի, նորմալ այմաններ են ապահովված։