Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը շարունակեց քարոզարշավը  (տեսանյութ)

Քաղաքականություն
41666417_264130394231741_2105689dd956897783808_n

Այսօր` սեպտեմբերի  11-ին,  ժամը  12:00-ին լրագրողներին հետաքրքրող  բոլոր  հարցերին պատասխանելուց  հետո «Երկիր Ծիրանի»  կուսակցության  նախագահ  և  Երևանի քաղաքապետի  թեկնածու Զարուհի  Փոստանջյանն  իր  քարոզարշավը սկսեց Էրեբունի վարչական շրջանից, որի մեկնարկն ազդարարվեց  «Սասունցի  Դավիթ»  արձանի  մոտից՝ որպես  հայության  համախմբման   ու  դարձի  խորհրդանիշ: Քաղաքապետի  թեկնածու  Զարուհի  Փոստանջյանն  իր  բացման  խոսքում  անդրադարձավ  երևանցիներին  հուզող  առաջնային  խնդիրներից  մեկին՝ աղբահանությանը, որը  սանիտարահիգենիկ  տագնապալի վիճակ  է  ստեղծել  ինչպես  Էրեբունի  համայնքում, այնպես  էլ  ողջ  մայրաքաղաքում:  «Երկիր  Ծիրանի»  կուսակցությունն  իր նախընտրական  ծրագրում  առաջադրում   և  հանձն  է առնում   կյանքի  կոչել   աղբամշակման  և  վերելակների  պատրաստման  գործարանների  կառուցումը, որոնք  կլուծեն  նաև  սոցիալական  մի  շարք  խնդիրներ: Քաղաքապետի թեկնածու Զարուհի  Փոստանջյանը  հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանում, ավագանու  գործունեության   շուրջ մեկ  տարվա  ընթացքում,  ամբողջական ու  համակողմանի  ծանոթացել  է  տնտեսության  բոլոր  ոլորտներին, տիրապետում է հիմնախնդիրներին, և «Երկիր  Ծիրանի» կուսակցության  նախընտրական  ծրագիրը, որը  բաղկացած  է  19  կետից,  բոլոր  այդ  խնդիրների  հիմնարար  լուծումն  ունի: «Մենք  պիտի  կառուցենք  մշակութային  և  քաղաքակիրթ  մայրաքաղաք՝ չխնայելով  միջոցներ  կրթության  համար, քանզի  կիրթ սերունդն  է  ազգի  շարունակականության  ու  պահպանման  հիմնասյունը»,-  իր  խոսքի մեջ  ընդգծեց  Զարուհի  Փոստանջյանը: Այնուհետ  «Սասունցի  Դավիթ»  արձանի  մոտից  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և  համախոհների հետ  շրջեց  Էրեբունի  համայնքի  բոլոր  կենտրոնական  փողոցներով, ջերմ  և  անկեղծ  մթնոլորտում  զրուցեց  բնակիչների հետ, պատասխանեց  նրանց  հուզող բազմաբովանդակ  հարցերին: