Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեֆորմիստների» կուսակցությունը համաձայն չէ ոստիկանության հետ

Քաղաքականություն
yntrutun-1

«Ռեֆորմիստների»  կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր տեղեկատվություն, համաձայն որի 10/25 տեղամասի ընտրողները ահազանգում են ցուցակում մահացած անձանց անունների մասին։ «Ա1+» ի հետ զրույցում թիվ 25/10 ընտրատեղամասում վստահված անձ Արիստակես Դադյանը հայտնեց, որ հանձնաժողովի նախագահին պարբերաբար տեղեկացվել է, որ ընտրացուցակներում կան մահացած մարդկանց անուններ: «Ես այդ մասին տեղյակ եմ պահել եւ խնդրել կազմել արձանագրություն: Հանձնաժողովի նախագահն ու անդամներից մեկն ասացին՝ ուզենք կկազմենք, չենք ուզի՝ չենք կազմի, դա մեր իրավունքն է»,-ասաց Արիստակես Դադյանը: Ըստ Դադյանի, ինքը խնդրել է տրամադրել մահացած մարդկանց անունները: «Հանձնաժողովի նախագահը կտրականապես մերժեց, նաեւ նշեց, որ մեկ- երկու դեպք է եղել, շատ կցկտուր պատասխաններ տվեց»: Դրանից հետո արձանագրություն կազմվեց, որ խոչընդոտվել է վստահված անձի իրավունքը: «Դա շատ թեժ անցավ, քանի որ հանձնաժողովի անձնակազմը մեր դեմ էր տրամադրված»,-ասաց նա: Ի դեպ, «Ռեֆորմիստների» կուսակցությունը համաձայն չէ ոստիկանության պարզաբանման հետ։