A
A
ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է «ԲԱՆԱՆՑ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը կրկին հանդես կգա Երեւանի «Բանանցում»: Վերջին տարիներին Հակոբյանը հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգում», «Ստալում» եւ «Իլիցեւեցում»: Վերջինս անցած շաբաթ ավարտված Ուկրաինայի առաջնությունում կորցրեց իր տեղը բարձրագույն խմբում:
Արա Հակոբյանը «Բանանցում» հանդես է եկել նախքան Ուկրաինա մեկնելը: 2003թ. Հայաստանի առաջնությունում Հակոբյանը խփեց միանգամից 46 գնդակ եւ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Տեղափոխվելով «Բանանցը» Հակոբյանը կփորձի ուժեղացնել «Բանանցի» հարձակման գիծը, որտեղ հիմնականում հանդես էին գալիս երիտասարդ ֆուտբոլիստներ: Ընդամենը մեկ ամիս «Բանանցը» հանդես է գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: