A
A
Հայազգի թեկնածուն չընտրվեց Անտվերպենի ավագանու անդամ (տեսանյութ)
«Նուարդ» համահայկական մշակութային միությունը տեղեկացնում է, որ մեր հայրենակից Շահնուր Մինասյանին ընդամենը 200 ձայն չի բավարարել Անտվերպենի քաղաքային ավագանիում հայտնվելու համար։
Իմ շատ սիրելի հայրենակիցներ: Ինչպես գիտեք, երեկ Անտվերպենում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման ընտրությունները, որին մասնակցում էր նաեւ մեր հայրենակից Շահնուր Մինասյանը, մե՛ր Շահնուր Մինասյանը։ Ցավոք մոտ 200 ձայն չբավարարեց նրան՝ հայտնվել Անտվերպենի ավագանում։ Բայց այն ոգեվորությունն ու օժանդակությունը, այն սերն ու միասնությունը, որ ցուցաբերեց Անտվերպենի ՀԱՅ համայնքը, իսկապես օրինակելի էր աշխարհասփյուռ հայության համար։ Շահնուրը ստացավ 1324 ձայն, ու դա Անտվերպենի հայերի շնորհիվ էր։ Շնորհակալ ենք բոլորիցդ, կեցցեք, իսկապես կեցցեք։ Մենք նույն ոգեվորությամբ, եռանդով ու միասնական, շարունակելու ենք մեր գործունեությունը ու առջևում դեռ շատ անելիքներ կան։ Վստահաբար միասին կիրագօրծենք մեր ազգային նպատակններն ու ծրագրերը Անտվերպենում։ Աստված օրհնի ազգս Հայոց ու Սուրբ Նախավկան մեզ քոմագ։