A
A
Բողոքի ակցիա ԱԺ դիմաց. պահանջում են ցմահ բանտարկյալների համաներում (տեսանյութ)
Ցմահ ազատազրկվածների հարազատները և խնդրով մտահոգված մարդիկ հավաքվել են ԱԺ շենքի դիմաց՝ դատապարտյալների նկատմամբ համաներում իրականացնելու պահանջով։ Ակցիայի նախաձեռնողներից նախկին դատապարտյալ Վահագն Չախալյանի խոսքով, ցմահ ազատազրկվածներից շատերը պատժվել են միայն ինքնախոստովանության կամ ընդամենը մեկ հոգու ցուցմունքի հիման վրա. «Հարց է՝ ինչ պայմաններում և ինչ միջոցներով են ազատազրկվածները խոստովանական գրել, ցուցմունքներ գրողներից ոմանք էլ այլևս կենդանի չեն»,- ասում է նա։ Ակցիայի մասնակիցները չորս կետից բաղկացած առաջարկ են ներկայացրել, պահանջելով դրանք ներառել համաներման օրենսդրական նախագծում։