«ՀԱՏՈՒԿ ԿԱՊ»-Ը ՇԱՀԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր քննարկեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դեմ «Հատուկ կապ» ընկերության բողոքի հիման վրա հարուցված վարույթը եւ ամրանի, ամրալարի, խմորչի շուկաների ուսումնասիրությունների արդյունքները:
«Հատուկ կապ»-ը բողոքում է ընդդեմ Արմենիա միջազգային օդանավակայանների
«Հատուկ կապ»-ը բողոքում էր ԱՄՕ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված գնից: Ըստ «Հատուկ կապ»-ի տնօրեն Սերգեյ Աֆյանի՝ իրենք ԱՊՀ երկրների միջեւ կնքված միջպետական համաձայնագրի կատարում են գաղտնի, հույժ գաղտնի պետական թղթակցությունների եւ գնահատված ծանրոցների տեղափոխում՝ սուրհանդակների միջոցով:
Համաձայն դիմումի՝ մատուցվող ծառայությունը կայանում է նրանում, որ «Հատուկ կապ» ընկերության ավտոմեքենաներին թույլ է տրվում մուտք գործել օդանավակայանի տարածք մինչեւ ինքնաթիռի կայանատեղի եւ հետադարձ դուրս գալը:
Մատուցվող ծառայության համար սահմանված ամսավճարը ԱՄՕ-ն բարձրացրել է մինչեւ1.200.000 դրամ, մինչդեռ 2004թ-ի ամսավարձը կազմել է 480.000 դրամ:
Ըստ «Հատուկ կապ»-ի տնօրենի՝ իրեն, բարձացված ամսավճարի կապակցությամբ, չեն ցանկացել լսել օդանավակայանի տնօրինությունում, նույնիսկ նրանց նամակով դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, սակայն «ԱՄՕ»-ն հաշվի չի առել գրությունները եւ ամսավճարը չի իջեցրել:
Վարույթի ընթացքում պարզվել է, որ «ԱՄՕ»-ի եւ «Հատուկ կապ»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ «Հատուկ կապ»-ի վրա դրված է ապահովագրական պարտավորություն:
«Փաստացի ապահովագրությունն իրականացրել է «ԱՄՕ-ն»»՝ մեզանից գանձվող ամսավճարում ներառել է նաեւ ապահովագրության գումարը»,- ասում է տնօրենը:
Նրա խոսքերով՝ 60 տարվա ընթացքում իրենք ոչ մի նամակ չեն կորցրել եւ նամակի առաքումը կատարվում է միայն դրսից ներս, կամ ներսից դուրս: Իսկ առաքվող նամակն արժե 6000 դրամ, դրան գումարած նաեւ 20% ԱԱՀ:
Վարույթի արդյունքում «ԱՄՕ»-ն գրությամբ ներկայացրեց ամսավճարի նոր չափ՝ 550.000 դրամ՝ պայմանով, որ «Հատուկ կապն» ինքնուրույն կատարի ապահովագրության պարտավորությունը:
«Հատուկ կապ»-ի տնօրենը գոհ մնաց կայացրած որոշումից:
«Մետեքս»-ը կորցրեց է իր գերիշխողի դիրքը ամրալարի եւ ամրանի շուկայում
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շուկայում գործում են առավել մեծ ծավալներ ունեցող «Յունիմետխիմ», «Միկմետալ» եւ «Մետեքս» տնտեսվարող սուբյեկտները:Սակայն պարզվել է նաեւ, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ չկա:
Ուսումնասիրությունները նաեւ պարզել են, որ ամրանի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Միկմետալ»-ը եւ «Յունիմետխիմ»-ը, ուստի «Մետեքս»-ը իր գերիշխողի դիրքը կորցրեց եւ ամրանի եւ ամրալարի շուկայում եւ հանվեց գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գրանցամատյանից:
Էլիտան ճանաչվեց գերիշխող Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2006 թ-ին ՀՀ-ում արտադրվել է 37.418, ներկրվել՝ 655.827 եւ իրացվել 706.464 տոննա խմորիչ: Միակ արտադրող ընկերությունը «Էլիտան» է , որը եւ շուկայում ունի մոտավորապես 51% իրացման ծավալ: Ուստի այն գրանցվեց գերիշխողների գրանցամատյանում: