Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը շախմատի թագի պաշտպանությունը կսկսի սեւերով

Սպորտ
a1chess-world

Լոնդոնում այսօր կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար անցկացվելիք մրցախաղի 1-ին պարտիան: Անդրանիկ քայլը կկատարի հավակնորդների մրցաշարի հաղթող, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ում վիճակահանության բաժին է հասել սպիտակ խաղաքարը: Իսկ ահա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, թագի պաշտպանությունը կսկսի սեւերով: Հանդիպումները մեկնարկելու են Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին: Առաջին 40 քայլերի համար շախմատիստներին հասնում է 100-ական, իսկ հաջորդ 20 քայլերի համար՝ 50-ական րոպե: Հետո ամեն քայլի համար նրանք կստանան լրացուցիչ 30 վայրկյան: Մրցախաղը բաղկացած է 12 պարտիայից: Ոչ-ոքի արդյունքի դեպքում չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում: Նշենք, որ շախմատային այս կարեւորագույն ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Վերջինս երրորդ անգամ կսպասարկի նման բարձր կարգի հանդիպումներ: Մինչ այդ Աշոտ Վարդապետյանը եղել է 2012թ Անանդ - Գելֆանդ եւ 2013թ Անանդ - Կարլսեն մրցախաղերի գլխավոր մրցավարը: