Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավականին շատ գործ կա անելու կույրերի նկատմամբ՝ բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
kuyr

Այսօր կույրերի միջազգային օրն է: Պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար: Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո: Կից ներկայացնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ արտացոլված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի մատչելիության վերաբերյալ տեսանյութը. Արման Թաթոյան ՀՀ ՄԻՊ Այսօր կույրերի միջազգային օրն է, և ես առաջին անգամ տարբեր կարգավիճակներով եմ այս օրը դիմավորում՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, Արցախի կույրերի միության նախագահ և պարզապես շարքային կույր: Իրականում բավականին շատ գործ կա անելու կույրերի և ընդհանրապես հաշմանդամների համար մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու և բոլորիս մտածողությունը բարեփոխելու ուղղությամբ, բայց այսօր ինձ համար դրանց մասին խոսելու օրը չէ, քանի որ իմ կարգավիճակով այնպես է ստացվել, որ կույրը պետք է տեսնողների իրավունքները պաշտպանի: Մի քանի օր առաջ ընկերներով զրուցում էինք, խոսք բացվեց կարճատեսության մասին, և ամեն մեկը սկսեց «իր դարդը լացել»՝ նշելով _7, _8 ու նման աստիճանի կարճատեսության դժվարությունների մասին: Դե ես էլ մի քիչ լսեցի ու ասացի. «Վա՜յ, խեղճ երեխաներ...»  Այս դարում բոլորը պոտենցիալ կույր են. այնպես որ շնորհավոր բոլորի տոնը: Հաշմանդամությունը դատավճիռ չէ, այլ՝ նոր կյանքով ապրելու հնարավորություն... Արտակ Բեգլարյան Արցախի ՄԻՊ