Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-05_19-41-33
A A
Պաշտոնական

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Մայիսի 5-ին, ժամը 15։34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են երկու «Ford», «Tesla», «Nissan» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։