A
A
Ազգերի լիգա. Անգլիան հաղթում է Խորվաթիային եւ մտնում փլեյ-օֆֆ
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ եւ մտավ փլեյ-օֆֆ: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի հաշիվը 57-րդ րոպեին բացեց խորվաթների հարձակվող Անդրեյ Կրամարիչը, իսկ 78-ին փոխարինման մտած Ջես Լինգարդը վերականգնեց հավասարությունը: Խաղի ելքը վճռեց 85-րդ րոպեին Հարի Կեյնի խփած գոլը: Այդպիսով, Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց առաջին տեղը՝ մեկ միավորով առաջ անցնելով Իսպանիայից: Անգլիացիները եկող տարի կմասնակցեն Պորտուգալիայում կայանալիք եզրափակիչ մրցաշարին, իսկ ահա պարտություն կրած խորվաթները Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում հանդես կգան B լիգայում: