Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները Բուխարեստում չտեսան մեդալների փայլը

Սպորտ
a1borba-1

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները չկարողացան մեդալ նվաճել Բուխարեստում կայացած աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:   Այսօր բրոնզե մեդալի համար մարտեր անցկացրին մեր երկու ըմբիշները: 74 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը 3-րդ տեղի համար պայքարում 0:10 հաշվով պարտվեց իրանցի Նավիդ Զանգանեհին: 92 կգ քաշային կարգում Սարգիս Հովսեփյանը համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց ուկրաինացի Բոգդան Հրիցային, սակայն նա էլ պարտություն կրեց 0:4 հաշվով:   Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականները աշխարհի առաջնությունից կվերադառնան ձեռնունայն: