Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՂԱԶԱԽՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՌԻԹԻՑ

Սպորտ

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Առնո Պայպերսը հայտարարել է, որ իր սաները «Եվրո-2008»-ի ընտրական Ա խմբում ի վերջո գերազանցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին. «Մեզ համար բավական ձեռնտու էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն հանդիպելու միմյանց հետ: Մենք պարտավոր ենք օգտվել այս առիթից եւ ավելի բարձր տեղ գրավել, քան այս հավաքականները»:

Պայպերսը հավանաբար մոռացել է, որ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս` 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանին, իսկ նոյեմբերին սեփական հարկի տակ է մրցելու այս թիմի հետ:

Այժմ ընտրական Ա խմբում Հայաստանը 7 միավորով ընթանում է 6-րդ տեղում, իսկ Ղազախստանը` 6 միավորով 7-րդ հորիզոնականում: Ադրբեջանը 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: