A
A
Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ): Պարզվել է, որ սննդամթերքի արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և չունեն սանիտարական գրքույկներ: «Տալվորիկ» Ա/Կ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական վերացնել հայտնաբերված խախտումները, իսկ աշխատակիցներին` անցնել բժշկական զննության և ձեռք բերել սանիտարական գրքույկներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն