Մենք ամեն ինչ արել ենք, որ կազմաքանդենք կոռումպացված կադաստրը . Սարհատ Պետրոսյան
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյան ամփոփելով իր պաշտոնավարման 110 օրը, ասաց որ շատ երկար պրոցես էր այս 110 օրը։ Պետրոսյանը նշեց, որ շատ կարճ ժամանակում կարողացան ֆիքսել այն անելիքները, որոնք պետք է կադաստրը իրագործի. «Երեք խնդիր ունենք լուծելու։ Բոլոր կոռուպցիոն ռիսկերի վերացումը, ունենք արդյունավետության խնդիրը եւ երրորդ կարեւորագույն խնդիրը՝ ամբողջ Հայաստանի քարտեզագրումն է։ Կադաստրի աշխատելաոճը փոխվել է եւ դարձել մարդակենտրոն»,-ասաց Պետրոսյանը։ Պետրոսյանը կարծում է, այն խնդիրները, որոնք նախկինում անտեսվել են, բերվում է տեսանելի դաշտ. «Ստացել եմ մի ոլորտ, որը դժվար է բնորոշել չկայացած, եղել է կոռուպցիա, եղել է կազմակերպված կոռուպցւա, մենք ամեն ինչ արել ենք, որ դա կազմաքանդենք, այսօր կարող եմ ասել որ կազմակերպված կոռուպցւա չկա։ Չափագրումնեչի ոլորտը, որը ամենակոռումպացվածն է եղել՝ ազատականացվել է։ Մոտ երեք հարյուրից ավել չափագրողների աշխատանքը դադարեցվել է։ Կլինեն են բացահայտումներ՝ անօրինական գործարքների, ես հիմա անուններ չեմ ասի, բայց կհնչեն խոշոր պաշտոնյաներ»։ Պետրոսյանը նշեց, որ խոսքը մոտ երեք միլիոն չարաշահման մասին է։