Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լուսավոր Հայաստանը» հանդես կգա ընդդիմության կարգավիճակում. թեկնածու

Քաղաքականություն
20181125_1s32328

Ըստ «Լուսավոր Հայաստանից» Արմավիրի մարզում ռեյտինցային ընտրացուցակով առաջադրված թեկնածու Վարդուհի Քոլյանի՝ 12 օրը բավարար ժամանակահատված չէ, որպեսզի ընտրողները ծանոթանան ինչպես թեկնածուներին, այնպես էլ նրանց ծրագրերին: Թեկնածուն անձամբ այցելում է բնակիչների բնակարաններն ու ներկայացնում իր նախընտրական ծրագիրը: Քոլյանը կարևոր է համարում մարդկային շփումը և գտնում, որ մարդիկ ուշադրությունից դուրս են մնացել, և երբ ինքն անձամբ է բաժանում իր նախընտրական բուկլետները, քաղաքացիները զարմանում են: Վարդուհի Քոլյանը նոր է մուտք գործել քաղաքականություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամակցել է իր ցանկությամբ: Ըստ թեկնածուի «Լուսավոր Հայաստանը» երբեք չի եղել գրպանային ընդդիմության կարգավիճակում: Ըստ թեկնածուի «Լուսավոր Հայաստանը» հանդես կգա ընդդիմության կարգավիճակում, քանի որ ամենայն հավանականությամբ 70 % մեծամասնություն կազմող իշխանության հետ կոալիցիա կազմելու իմաստը չի ընկալում: Քոլյանը մարզային հիմնախնդիրներ է համարում ոռոգման հարցը, կանանց զբաղվածությունը, գյուղատնտեսական ապրանքները վաճառելու հետ կապված իրազեկվածության պակասը: Ըստ թեկնածուի ինքը կարող է արտահանողների և ներմուծողների հետ ունեցած կապերն օգտագործել հօգուտ արամավիրցիների: Ինքն ինքնուրույն է ստեղծել իր բիզնեսն ու կարող է սեփական փորձով կիսվել արմավիրցիների հետ: