Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» ջախջախեց «Շիրակին» եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական

Սպորտ
a1bananc-1.12.

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 19-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:   Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»: Դաշտի տերերը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ տարան՝ 4:0: Երկու գոլ խփեց բրազիլացի Վալմերսոնը, մեկ՝ նիգերիացի Ուդոն, իսկ մի դեպքում գրանցվեց ինքնագոլ: Այս հաղթանակից հետո «Բանանցը» վաստակեց 29 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրան հաջորդող «Փյունիկը» այժմ ետ է մնում 2 միավորով:   Զուգահեռ ընթացող «Լոռի ՖԱ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Անտոն Կոբյալկոն: Այդպիսով, Վարդան Մինասյանի սաները տոնեցին երրորդ անընդմեջ հաղթանակը, վաստակեցին 26 միավոր և մեկով առաջ անցավ 4-րդ տեղում գտնվող վանաձորցի ֆուտբոլիստներից:   Վաղը կկայանան տուրի վերջին երկու հանդիպումները: «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապանին», իսկ ետնապահ «Արարատը»՝ առաջնության առաջատար «Ալաշկերտին»: