Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈ-2020. Հայտնի դարձան Հայաստանի հավաքականի մրցակիցները

Սպորտ
a1evro-2020

Այսօր Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ազգային հավաքականը ընդգրկված էր 5-րդ զամբյուղում եւ վիճականահության արդյունքում հատյնվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Մրցաշարի խաղացանկը հայնտի կդառնա ավելի ուշ: Հիշեցնենք, որ 2018թ Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականն արդեն հանդիպել է Լիխտենշտեյնի ընտրանու հետ, իսկ մյուս երկրների ազգային թիմերի հետ հանդիպել է աշխարհի եւ Եվրոպայի ընտրական մրցաշարերում: