A
A
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ-ի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երջանկություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱբուԴաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: