Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 15:00-ից մինչև 20:00-ը

Քաղաքականություն
helsinkyan

Մասիս 11/41 15:50 Ընտրողը, բռնած փոքրիկ երեխայի ձեռքից, կատարել է իր ընտրությունը, ապա դուրս գալով քվեախցիկից, կանգնած մնացել երկու քվեախցիկների միջանկյալ հատվածում: Քվեախցիկներ նոր ընտրողներ են մտել՝ կատարելու իրենց ընտրությունը: Այդ անձը շարունակել է մնալ քվեախցիկների միջանկյալ հատվածում: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է  դուրս գալ այդ հատվածից, ընտրողը ձայնը բարձրացրել է, ասել, որ իրավունք չունեն իրեն դուրս հանելու, նախագահը ոստիկան է հրավիրել, որն էլ դուրս է հրավիրել փոքրիկի ձեռքից բռնած ընտրողին: Մինչ դուրս գալը ընտրողն ավարտին է հասցրել իր ընտրությունը՝ ծրարը գցելով քվեատուփի մեջ: 11/41 18:28 Հանձնաժողովի նախագահը մոտ կես ժամ առաջ հեռացել է ընտրատեղամասից մի քանի ոստիկանի ուղեկցույթամբ ու վերադարձել է 18:35-ին:  11/42 17:05 Ընտրողն ասաց, որ քվեախցում գրիչ չկա: Հանձնաժողովի անդամը գրիչով մոտեցավ քվեախցին ու անմիջապես հետ չեկավ՝ 1-2 րոպե մնալով քվեախցում: 11/06 18:45 Ընտրողը քվեարկելուց հետո ինքն է բացել քվեատուփի ճեղքը  և առանց դրոշմանիշ փակցնելու՝ քվեաթերթիկով ծրարը գցել է քվեատուփի մեջ: Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան տրվել են նոր քվեաթերիկներ և ծրար, և ընտրողը երկրորդ անգամ, այս անգամ առանց կտրոնի՝ քվեարկել է: Հելսինկյան կոմիտեի և «Միացյալ առաջնորդների պալատ» կազմակերպության դիտորդները  առաջարկել են  կազմել արձանագրություն, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրություն կազմել՝ պնդելով, որ գործել է օրենքի սահմաններում: Ճամբարակ 20/33 18 :16-ին ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում  գրանցում է ընտրողների անձնագրային տվայլները: Հելսինկյան կոմիտեի դիտորդն այդ մասին զգուշացրել է հանձնաժողովի նախագահին, 18 :35-ի դրությամբ   խնդիրը շտկվել է:  Սիսիան 34/47 18:40 ԲՀԿ վստահված անձը 3 ընտրողին ծածուկ հարցրեց քվեարկության մասին (դուրս գալուց մոտենում էին, վստահված անձը հարցնում էր՝ ու՞մ, իրենք էլ ինչ-որ բան էին ասում, մեկը ցույց տվեց հեռախոսի):