Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը

Պաշտոնական
demkus

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գոհունակությամբ փաստում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, թափանցիկ ընթացքը և շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին և Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան  կուսակցություններին: Գտնում ենք, որ այս ընտրություններով այլևս հիմք է դրվում օրինական, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Տարիներ շարունակ մեր կուսակցությունը պնդել է, որ մինչև երեք նախագահների դարաշրջանը չավարտվի, հնարավոր չի լինի կազմաքանդել օլիգարխիկ, մենաշնորհային, սոցիալական արդարությունը ոտնահարած համակարգը: Եկել է դրա ժամանակը: Մաղթում ենք Նիկոլ Փաշինյանին վճռականություն, սկզբունքայնություն՝ իրականացնելու այդ առաքելությունը, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի երկիրը ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացման ճանապարհ դուրս բերել:   Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն 11.12.20182.