Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամանորը քրեակատարողականում

Պաշտոնական
qkh

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը՝ նախագահ Անժելա Ստեփանյանի գլխավորությամբ, հիմնարկի անձնակազմի հետ համատեղ կազմակերպել էր ամանորյա երաժշտական միջոցառում։ Տոնակատարությանը մասնակցում էին նաև Նադեժդա Սարգսյանի անվան «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայի սաները: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները, Արգենտինայի Հանրապետության հյուպատոսը և Լիբանանի Հանրապետության դեսպանը: Վերջինս համերգի ավարտից հետո հանդիպեց լիբանանցի դատապարտյալի հետ, զրուցեց պահման պայմաններից և հուզող հարցերից: Նպատակ ունենալով աջակցել հայրենիքից հեռու, օտարության մեջ գտնվող օտարազգի ազատազրկված անձանց՝ միջոցառման մասնակիցները, հայերենից բացի, հնչեցրին նաև կորեերենով, ֆրանսերենով, իտալերենով, պարսկերենով և այլ օտար լեզուներով կատարումներ, ինչը բավական մեծ ցնծությամբ և ակտիվությամբ ընդունվեց թե՛ դատապարտյալների և թե՛ հյուրերի կողմից: Համերգի ավարտին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնեց «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամին՝ միջոցառումը նախաձեռնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև մասնակիցներին, ներկաներին՝ նշելով, որ նման միջոցառումների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում յուրովի փորձ է մի փոքր փոխելու և աշխուժացնելու  դատապարտյալների առօրյան: Ներկա դատապարտյալներին, որոնց թվում էին նաև ցմահ ազատազրկման դատապարտվածները,  միջոցառման վերջում «Զվարթնոց» հիմնադրամի նախագահ Ա. Ստեփանյանը, հիմնարկի պետ Խ. Հարությունյանը հանձնեցին հատուկ շնորհակալագրեր ակտիվ մասնակցության համար: Իսկ դատապարտյալները, որպես շնորհակալական խոսք, «Զվարթնոց» հիմնադրամի անդամներին և «Դո-ռե-մի» ստուդիայի սաներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները:   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին