Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ «ԶԳԱՑԵԼ» ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Մարզեր

6 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Այն զգացվել է նաեւ Գյումրիում: Այստեղ երկրաշարժի ուժգնությունը եղել է 4 բալ: Ինչպես նշեց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանը` երկրաշարժը բավականին ուժեղ էր` մոտ 4 մագնիտուտով, էպիկենտրոնում երկրաշարշի ուժգնությունը եղել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հյուսիսային Հայաստանի մի շարք քաղաքներում, ամենաուժեղը` Գյումրիում: Գյումրիում ուժգնությունը գնահատվել է 4 բալ:

Գյումրիում երկրաշարժն հատկապես զգալի է եղել Անի թաղամասում: Այս հանգամանքն, ըստ Սերգեյ Նազարեթյանի, ունի իր բացատրությունը.

Նրա խոսքերով` դա պայմանավորված է նրանով, որ Անի թաղամասի շենքերը կառուցված են 70 սանտիմետր հաստության երկաթբետոնե հարթակի վրա եւ մեխանիկորեն շենքը ծանրանալով` դարձել է ճոճանակ:

Այս ստորգետնյա ցնցումն զգացվել է նաեւ Վանաձորում եւ Ստեփանավանում: Պարոն Նազարեթյանն հավաստում է, որ իր բնույթով այն չի տարբերվում մյուսներից: Իսկ քանակական առումով հուլիսի 9-ից առ այսօր, հաշվի առնելով Ջավախքի լեռների հարավային մասում նկատվող սեյսմիկ ակտիվացումը, գրանցվել են 25-ից ավելի ցնցումներ, որոնցից միայն 3-ն են զգացվել բնակիչների կողմից՝ էպիկենտրոնում 5 բալ ուժգնությամբ:

Ինչեւէ, սա մասնագետների կողմից համարվում է սովորական գործընթաց եւ տարիների ուսումնասիրությամբ, քանակական ցուցանիշը խիստ տարբերվում է:

Համեմատականության համար նշենք, որ երկրաշարժերը 2005 թվականին ավելի սակավաթիվ են եղել, քան 2006-ին, իսկ այս տարի տարի նորից լրանում է այդ համեմատական պակասը: Նշենք, որ այս ցնցումը վնասներ չի պատճառել:

«Ցայգ» հ/ը

ք. Գյումրի