Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Carukyan-Gagik

«Ես ուզում եմ մինչև իմ  միտքը շարունակելը երկու բառ ասել պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին»,- ԱԺ ամբիոնից հայտարարում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը : Ի պատասխան  ԼՀԿ-ականների այն պնդումներին, որ «Ծառուկյանը պետք  է քաղաքականությունից դուրս գա», եւ եթե «Ծառուկյանը, որ չլիներ, մենք կլինեինք երկրորդը»՝ ԲՀԿ առաջնորդն ասում է. «Դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել, որ ինքն էլ չմասնակցեր, կլինեինք առաջինը, ձեր ցավը տանեմ»: Գագիկ Ծառուկյանն ասում է, որ մինչև իրենց չվիրավորեն, «չկպնեն», իրենք որևէ մեկին որևէ բան չեն ասի: Բայց եթե որևիցե մեկը փորձեց վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու է ինքը։

 
«Փոքր և միջին բիզնեսը, որ այսօր հանդիսանում են պետության ողնաշարը, կազմում է 50, 55, 60, 70 տոկոսը, որ պետք է այդ նորածիլ ծիլերին հնարավորություն տալ չկոտրվելու, չչորանալու»,- ասում է նա՝ անդրադառնալով տնտեսական խնդիրներին: ԲՀԿ-ականի պնդմամբ՝ պետք է միասնական որոշում կայացնել, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն տալ աշխատելու, զարգանալու համար: