Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետարանում որոշ վարչությունների ղեկավարներ 1-2 մլն դրամ պարգևավճար են ստացել

Կարևոր լուրեր Պաշտոնական
meria

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականին դեկտեմբերին 13-րդ աշխատավարձ և պարգևավճար ստացած քաղաքապետարանի 432  աշխատակիցների ամբողջական ցանկը։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար ծախսել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։ Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստացել է 478 000 հազար դրամ՝ որպես 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։ Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան ստացել է 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նույնպես ստացել է 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։ Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստացել է 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։ Այս գումարները ներառում են նաև հարկերը։ Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ: