Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում Աթենքի փողոցում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Պաշտոնական
qaratapum

Փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ կոնյակի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թափվել է երեք քար (յուրաքանչյուրը մոտ 15 կգ), որոնք խոչընդոտ են հանդիսանում երթևեկության համար. առկա է այլ քարերի թափվելու վտանգ: Փրկարարները հեռացրել են թափված քարերը երթևեկելի գոտուց և սահմանազատել տարածքը: