Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

Խորվաթիայում մեկնարկել է շախմատի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: 10-ամյա Տիգրան Հարությունյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, այժմ եւս 6 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի իրավիճակ է նաեւ 12 տարեկանների պայքարում, որտեղ 6 առաջատարների թվում է նաեւ առայժմ Կարեն Գրիգորյանը:

Այս տարիքային խմբում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը առաջատարներին զիջում է կես միավորով: 14 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը եւս հաջող է հանդես գալիս: Խոսքը Ռոբերտ Աղասարյանի մասին է, որը եւս 4 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, Աղասարյանը 2006թ. մինչեւ 12 տարեկանների աշխարհի չեմպիոնն է:

16 տարեկանների պայքարում ցավոք անհաջող մեկնարկել Դավիթ Գեւորգյանը, որը վաստակել է ընդամենը 1 միավոր: 18 տարեկանների պայքարում Ավետիք Գրիգորյանը կորցրել է ընդամենը կես միավոր եւ այժմ 2.5 միավորով գտնվում է 7-րդ տեղում:

Աղջիկների պայքարում 10-ամյա Սիրանուշ Ղուկասյանը 2 միավորով ընթանում է 16-29-րդ տեղերում, 12-ամյա Սուսաննա Գաբոյանը` 1.5 միավորով` 32-րդ տեղում, 14-ամյա Զոզան Շաքրյանը` 2 միավորով 20-րդ տեղում, 16-ամյա Դիանա Մնացականյան` 2.5 միավորով 5-9-րդ տեղերում, 18-ամյա Վարդուհի Քալաշյանը` 2 միավորով 13-րդ տեղում: