Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Պաշտոնական
art-image-1868

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։  Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։ Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։  2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։  Օրեր առաջ ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»  միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։  Երեխաների բուժման մեջ անգնահատելի է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի դերը, որը լիարժեք հոգում է երեխաների բուժման ծախսերը։ Շուտով հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ Արյունաբանական կենտրոնումում կստեղծվի մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը։  Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ: Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման դաշտում կատարվել են լրջագույն փոփոխություններ` ապահովելով չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի հասանելությունը:                 Այսպիսով` մանկական քիմիաթերապիան պատշաճ կազմակերպելու համար ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված չգրանցված դեղերի համար 2019 թվականին իրանացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Միաժամանակ, նախարարությունը սերտ համագործակցում է Հայաստան-Արցախ հիմնադրամի հետ, որի շնորհիվ տարվա սկզբից արդեն երեխաներին տրամադրվել են հակաուռուցքային դեղեր: Նշենք, որ այս ոլորտում ծրագրերը կրելու են շարունական բնույթ, քանի որ երեխաների առողջությունն ամենակարևորն է:  ՀՀ առողջապահության նախարարություն