Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՐԱՑԱՎ ՄԻԱՅՆ ՈւՂԵԳՐԻՆ

Սպորտ

Բաքվում ընթացող հունա-հռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին օրը Հայաստանից մրցագորգ դուրս եկան 55կգ, 60կգ եւ 66կգ քաշայինները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Ռոման Ամոյանը 55 կգ քաշային կարգում եւ 60 կգ Խոսրով Մելիքյանը պարտվել էին արդեն 1-ին փուլում: Պայքարը շարունակում էր միայն 66 կգ Արման Ադիկյանը: Այս ըմբիշը հաղթահարելով նախնական փուլերը դուրս եկավ կիսաեզրափակիչ, բայց պարտվեց: Ադիկյանը պարտվեց ֆրանսիացի Սիթվ Ժենոյին: Ցավոք Ադիկյանը պարտվեց նաեւ բրոնզե մեդալի համար մրցամարտում եւ բավարարվեց միայն 4-րդ տեղով: Ամեն դեպքում Արման Ադիկյանը նվաճեց 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր: Այսօր պայքարի մեջ կմտնեն եւս 3 քաշային կարգեր: Մեր ըմբիշների մրցագորգ դուրս կգան Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ), Արման Գեղամյանը (96 կգ):

Խաղերի ծրագիր

18 սեպտեմբերի, երեքշաբթի

9:00 - 13:00 Նախնական գոտեմարտեր (74-84-96կգ)

16:00 - 18:00 Գոտեմարտեր (74-84-96կգ)

18:00 - 19:00 Սփոփանքի մրցմարտեր (74-84-96կգ)

19:00 - 20:00 Եզրափակիչ գոտեմարտեր (74-84-96կգ)

20:00 Պարգեւատրում