Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պահպանողականները ողջունում են Արցախում նույնանուն կուսակցության ստեղծումը

Պաշտոնական
davit-babayan

Հայաստանում գործող Պահպանողական կուսակցությունը ողջունել է Արցախի պահպանողական կուսակցության հիմնադրումը։ Հիշեցնենք, որ արցախյան կուսակցության նախաձեռնողը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն է։ Պահպանողական կուսակցության անունից ողջունում եմ Արցախում պահպանողականությունն արժևորող նոր քաղաքական ուժի՝ Արցախի պահպանողական կուսակցության ձևավորումը։ Համոզված ենք, որ աշխարհի հետ ներդաշնակ և առանց հակամարտությունների ապրելու առաջին նախապայմանը մարդու պահպանողական էությունը ճանաչելն ու դա արժևորելն է։ Հոսով ենք, որ նորաստեղծ կուսակցությունը հավատարիմ կլինի պահպանողական արժեքներին։   ԹԱԹՈՒԼ  ՄԿՐՏՉՅԱՆ Պահպանողական կուսակցության Կենտրոնական խորհրդի Գործադիր քարտուղար