ՆՌՆԱԿՈՎ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ժամը 16:10 րոպեի սահմաններում անհայտ անձը նռնակով ներխուժել է նախկին Միկրոէլեկտրաշարժիչների գործարանի տեղում գործող նորաբաց շուկայի տարածք եւ սպառնացել վաճառողներին: Ըստ նախնական տվյալների տղամարդը հարձակվել է իր կնոջ վրա, որն այդ շուկայում զբաղվել է մանրածախ առեւտրով.
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցներին, քննչական մարմինների ու մարզային դատախազության աշխատակիցների հետ հաջողվել է ազատ տարածություն դուրս բերել ահաբեկչության փորձ իրականացնողին՝ նախկինում 3 անգամ դատված, Գյումրու Վարդբաղի 4-րդ թաղամասի 6 շենքի 28 բնակարանի բնակիչ Սամվել Պապիկյանին ու վնասազերծել նռնակը: Նրան նռնակի հետ միասին տեղափոխել էին տարածք, որտեղ
Շիրակի մարզային ոստիկանության աշխատակիցները բանակցություններ էին վարել նրա հետ, տեղափոխել նախկին տեքստիլ կոմբինատի կիսավեր՝ բաց տարածք, չմոռանալով նաեւ նախ ուսումնասիրել, ապա փակել շուկան, այնուհետեւ տարհանել Գյումրու ոստիկանության բաժնի շենքում գտնվող բոլոր աշխատակիցներին, մոտ 50 մետր տրամագծով անվտանգության օղակ ստեղծել շենքի շուրջ ու ահաբեկչի նկատմամբ բացատրական աշխատանքներ տանել: Մոտավորապես 17.30-ի սահմաններում Սամվել Պապիկյանը համաձայնեց հանձնել Էռ Գե Դե մակնիշի նռնակն ու ոստիկանության աշխատակիցների հետ մտնել շենք:
Սամվել Պապիկյանը բերման է ենթարկվել Գյումրու ոստիկանության բաժին: Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը: Դրդապատճառներն ու այլ մանրամասները ճշտվում են:
Գյումրի, «Ցայգ»