Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ-ն մերժում է ՄԽ համանախագահների սկզբունքները

Պաշտոնական
90448ee6f32115788d247d9493f1098e

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մերժել և մերժում է Մինսկի խմբի համանախագահների կողմից օրերս հրապարակված սկզբունքները, որոնց շուրջ պետք է շարունակվեն արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Որքան էլ որ լեգիտիմ և զանգվածային աջակցությամբ պաշտպանված են ՀՀ իշխանությունները, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ ընդունելով նախորդ իշխանությունների բանակցային գործընթացի փիլիսոփայությունը, համաձայնելով առաջարկվող պայմաններով <<հաշտվել>> Ադրբեջանի հետ, կնշանակի նույն օրն ևեթ ժողովրդի պահանջով պաշտոնանկ լինել: Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկում ենք օգտագործել թավշյա հեղափոխության արդյունքում իրեն տրված հնարավորությունը և հրաժարվել այսպես կոչված <<մադրիդյան սկզբունքներից>>, որոնց կիրառումը, առնվազն, վերից վար կկազմաքանդի Արցախի Հանրապետության երեք տասնամյակ ձևավորված անվտանգության համակարգը, և հարցականի տակ կդնի հայության գոյությունը: Մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմնարար սկզբունքները, որոնք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին և չեն հակասում Հելսինկյան հռչակագրի բովանդակությանը: Մենք կոչ ենք անում հակամարտող կողմերին և Մինսկի խմբի համանախագահներին չխախտել միջազգային իրավունքի գլխավոր պահանջը՝ հակամարտությունները կարգավորել բացառապես խաղաղ և իրավական ճանապարհով:     Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ 11.03.2019թ.