Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՂԹԵՑ ՆԱԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում 0:3 հաշվով պարտվել է Ուկրաինային: Հիշեցնենք, որ 1-ին խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0:13 հաշվով զիջել էին Շոտլանդիային, ուստի այս արդյունքը մեծ առաջընթաց կարելի է համարել: Շոտլանդիան 3:0 հաշվով 2-րդ տուրում հաղթել է Ադրբեջանին:

Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ադրբեջանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը: