Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքը կարող է էական ներդրում ունենալ ԼՂ հիմնահարցում. Ա. Եղիազարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ԱրմԵղիազարյան

Սփյուռքը Հայաստանի համար ունի երեք հիմնական նշանակություն՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական։ Ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը։ Տնտեսական նշանակությամբ Սփյուռքը նպաստում է պետության վերաշինությանը, ներգաղթի կազմակերպմանն ու Հայաստանում ներդրումներն ապահովելուն։    «Ինչ վերաբերում է քաղաքական հարցին, չնայած առավել լայն քննարկված լինելուն, այդ խնդիրը մնացել է խորքային առումով չճանաչված երևույթներից մեկը»,- ընդգծում է նա։  Չնայած այս ամենին՝ Արման  Եղիազարյանը նշում է այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին Սփյուռքն իր վրա վերցրեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի արծարծումը։  Իսկ տարիների ընթացքում ձևավորվել է էական ներուժ, որ հաշվառված չէ, իսկ այդ հաշվառումը կարող է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունենալ միջպետական կարևոր ծրագրեր մշակելիս։  «Սփյուռքը կարող է էական ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի այս կամ այն զարգացմանը նպաստելու մեջ։ Դրանցից մինչև հիմա քննարկվել է երկու ուղղություն. մեկը՝ հայանպաստ լուծմանը նպաստելը, իսկ երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման խնդրով զբաղվելը»,- ասում է նա։ Մանրամասները տեսանյութում.