Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՐԴԵՆ 2-ՐԴՆ Է

Սպորտ

Շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության տղաների պայքարում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականում ամրպնդվել է եգիպտացի Ահմեդ Ադլին: 8-րդ տուրում Ադլին սպիտակներով պարտության մատնեց չեխ Վիկտոր Լազնիչկային եւ 7 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում շատ կարեւոր հաղթանակ տոնեց Ավետիք Գրիգորյանը՝ սեւերով առավելության հասնելով անգլիացի Ջոնսի նկատմամբ: Դժվարին պայքարում Ավետքիքը մրցակցին պարտության մատնեց 60-րդ քայլին: Այժմ Գրիգորյանը 6 միավորով 2-րդ տեղը բաժանում է չինացի Հաո Վանգի, ռուս Իվան Պոպովի, գերմանացի Ջորդ Մեյերի հետ: Հրանտ Մելքումյանը սեւերով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Անդրեկինին: Հրանտը ամեն կերպ փորձեց փրկել պարտիան, սակայն մրցակիցը 2 զինվորի առավելություն ուներ եւ 75-րդ քայլին ստիպեց հայ շախմատիստին հանձնվել: Այժմ Մելքումյանը 4.5 միավորով ընթանում է աղյուսակի միջանամասում եւ մեդալ նվաճելու նրա հնարավորությունները զգալիորեն նվաճեցին:

Աղջիկների պայքարում առաջատար Վերա Նեբոլշինան ոչ-ոքի խաղաց մոնղոլացի Մոնգոնտուլի հետ եւ հնարավորություն տվեց մյուս շախմատիստուհիներին ընդհուպ մոտենալ իրեն: Նեբոլշինոն 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ նրան հաջորդող հնդկուհի Հարկիան վաստակել է 6.5 միավոր: Հայ շախմատիստուհիները զգալիորեն զիջում են առաջատարներին: