Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱՆԱՆՑԸ» ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԱՏԱՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Երեւանի «Բանանցը» 2:0 հաշվով առավելության հասավ առաջատար «Արարատի» նկատմամբ եւ շրջանցելով նրան` սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նախորդ 6 տարիների չեմպիոն «Փյունիկը» Կապանում 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Գանձասարի» հետ:

«Փյունիկը» արդեն 3-րդ խաղում անընդմեջ չի կարողանում հաղթել մրցակիցներին եւ այս հանդիպումներում գոլ չի խփել: Այժմ չեմպիոնը ընթանում է 2-րդ տեղում:

Աշտարակի «Միկան» գործնականում զրկվեց մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: «Միկայի» ֆուտբոլիստները 0:0 հաշվով ավարտեցին «Ուլիսի» հետ մրցավեճը: Ետնապահ «Կիլիկիան» 1:3 հաշվով պարտվեց «Շիրակին»: