Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳԱ ՆՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ

Տնտեսություն

Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար մրցույթ է հայտարարվելու: Այդ մասին տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ներկայումս Հայաստանում գործում է բջջային հեռախոսակապի երկու օպերատոր՝ «ԱրմենՏել»՟-ը եւ «ՎիվաՍել»՟-ը:

Մրցույթը հայտարարվելու է մայիսի 1՟-ին, ինչից հետո 90 օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը, որը շուտով կձեւավորվի, կընտրի երրորդ օպերատորին:

Առայժմ որեւէ ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել: