ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԿՑՎԵՑԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից արդեն բոլոր ընտրատեղամասերում փակցվեցին ընտրացուցակները: Չնայած բավականին լուրջ ու ծանրակշիռ աշխատանք է տարվում, այնուամենայնիվ, անճշտություններից խուսափել անհնար է: Անճշտություն ասվածը հիմնականում վերաբերում է մահացածներին: Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին մասնակցում են նաեւ անդրշիրիմյան աշխարհի քաղաքացիները:
Բացառված չէ, որ այս տարի Գյումրիում քվեարկող հոգիներ եւս ունենանք: Ըստ Ոստիկանության Գյումրու բաժնի անձնագրային բաժանմունքի ավագ տեսուչ Վահան Նազարեթյանի, ընտրացուցակներում իրոք կան անճշտություններ : Հիմնական ինֆորմացիան բաժինը ձեռք է բերում ՔԱԿԳ-ից , սակայն շատ հաճախ իրավիճակը անկառավարելի է, քանի որ կան արտերկրում մահացողներ, որի մասին տվյալներ չի ստացվում:
Ընտրացուցակների կազմումը Գյումրիին բնորոշ որոշակի խոչընդոտներ է առաջացնում, օրինակ հաշվառված եւ մշտական բնակության վայր հասցեների տարբերութոյունը:
Ընտրացուցակներում չընդգրկվելու եւ ընտրություններին չմասնակցելու արգելք են հանդիսանում նաեւ ԽՍՀՄ նմուշի անձնագրերը, հաշվառում չունենալը, կամ, եթե տվյալ անձը ունեցել է ժամանակավոր հաշվառում, եւ ժամնկետը լրացել է:
Ինչեւէ, այսօր արդեն բոլոր ընտրացուցակները փակցված են եւ, եւ ըստ պատասխանատուի, արված է առավելագույնը` անճշտություններից խուսափելու համար:
Ընտրացուցակներում ընդգրկված է 19400 քաղաքացի:
«Ցայգ» հը
Գյումրի