ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին2008 թվականին նախատեսված է Շիրակի մարզում շահագործման հանձնել երեք նոր ջրամբարներ, որոնց տեղանքի սեյսմիկ վտանգի գնահատում կատարելու են Գյումրիի Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի մասնագետները: Վերջիններս պատրաստվում են նմանատիպ աշխատանքներ կատարել հանրապետության այլ մարզերում եւս:
Շիրակի մարզում նախատեսված ջրամբարներից երկուսը կիսակառույց են, որոնց շինարարությունն ավարտելու համար կառավարությունն ի վերջո ֆինանսներ է հատկացնելու այս տարի: Դրանք գտնվում են Կապսի եւ Արթիկի մոտ: Երրորդ` նախատեսված նոր ջրամբարը կառուցվելու է Բագրավան գյուղի մոտ: Ջրամբարների` բնակավայրերի մոտ կառուցումը պահանջում է տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրություն եւ ճշգրիտ հաշվարկ: Այլապես պատվարի փլուզումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա մարդկային եւ էկոլոգիական ռեսուրսների վրա:
Գյումրեցի մասնագետները տեղանքի սեյսմիկ վտանգի գնահատման աշխատանքներ են իրականացնում նաեւ հանրապետության այլ մարզերում: Նոր ջրամբարներ են կառուցվելու Արագածոտնի մարզի Վարդենիկ եւ Կոշ գյուղերի մոտ, Սյունիքի Լիճք գյուղի, ինչպես նաեւ Մարտունիի մոտ:
Հանրապետությունում գործող ջրամբարների մեծ մասը կառուցվել է խորհրդային տարիներին, եւ երկար ժամանակ չեն ուսումնասիրվել: Մինչդեռ տարիների ընթացքում պատվարի կառուցվածքում հնարավոր է լինեն վտանգավոր փոփոխություններ: Ներկա պահին հանրապետությունում կա չորս ջրամբար, որոնց մոտ տեղադրված են սեյսմիկ վտանգի գնահատման կայաններ: Նաեւ ուսումնասիրվում են այլ ջրամբարներ, որոնք չեն հետազոտվել երկար ժամանակ:
«Ցայգ» հը
Գյումրի