Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԱՎԵՐԴԻ ԱՌԱՋԻՆԸ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ

Մարզեր

Նախագահի թեկնածուներից առաջինը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում այցելեց Ալավերդի, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն էր: Վերջինս ավանդույթը չխախտելով, այս անգամ եւս իր քարոզարշավը սկսեց Լոռու մարզից: Արտաշես Գեղամյանին, որին ուղեկցում էին փոխնախագահ Կորյուն Առաքելյանն ու Հրաչյա Մաթեւոսյանը, Ալավերդի քաղաքում ընդունեցին աղ ու հացով: Եղանակային պայմանների անբարենպաստության պատճառով «Ազգային միաբանության» առաջնորդը ալավերդցիների հետ հանդիպեց դահլիճում, որտեղ տեղավորվում էին 150 մարդ: Դահլիճը լեփ լեցուն էր:

ԱՄ փոխնախագահ Կորյուն Առաքելյանը հավաքվածներին ներկայացրեց Արտաշես Գեղամյանի անցած ուղին: Իսկ արձակագիր Հրաչյա Մաթեւոսյանը հայտարանեց, որ չի ամաչում, որ կանգնած է Արտաշես Գեղամյանի կողքին, քանի որ տեսնում է` նա կարող է երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից:

Նախագահի թեկնածուն էլ, ալավերդցիներին ներկայացնելով իր «Արարման ծրագիր-2008»-ը, անդրադարձավ նրան, թե ինչու որոշ թեկնածուներ հանդես չեն գալիս ծրագրերով. «Նրանք ավելի շատ վարժված են միմյանց վրա ցեխ շպրտելու ու բանսարկությունների ոլորտում, քան ինչ -որ հիմնավոր ծրագիր ներկայացնելու»: Ի դեպ, «Ազգային միաբանության» առաջնորդը այցելել է նաեւ Թեղուտ, որպեսզի ծանոթանա առկա խնդիրներին:

«Անկյուն +3»

Ալավերդի