ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 25-ին, 0 ժամ 25 րոպեի սահմաններում շտապ օգնության մեքենայով շմոլ գազից թունավորման նախանշաններով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչներ 1956թ ծնված Ֆելիքս Սարգսյանը եւ նրա կինը՝ 1960թ ծնված Թագուշ Երանոսյանը: «Սամարիթեր» հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանի հավաստմամբ տուժածների մոտ գրանցվել է սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից՝ թեթեւ աստիճանի:
Տուժածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը եւ մեկ ժամից դուրս են գրվել հիվանդանոցից:
Նույն ժամանակահատվածում «Ավստրիական» մանկական հիվանդանոց են տեղափոխվել տուժած ամուսինների երեխաները 1991թ ծնված Լալա Սահակյանը եւ 1995թ ծնված Վարդգես Սահակյանը: Առավոտյան ժամը 10:00ի սահմաններում երեխաներն եւս դուրս են գրվել հիվանդանոցից:
Շմոլ գազից թունավորման պատճառ են հանդիսացել նորմայից բարակ ծխատար խողովակները:
«Ցայգ» հը
Գյումրի